Փնտրվում է օմբուդսմեն

20/01/2011

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, մեր տեղեկություններով, իշխանական կուլիսներում քննարկվում են մի քանի թեկնածուների անուններ: Նախ շրջանառվեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանի անունը, վերջինս, սակայն, հայտարարեց, որ եթե նույնիսկ առաջարկեն, ինքը կհրաժարվի: Մեր տեղեկություններով՝ Ամանորյա տոներից հետո իշխանությունները մեկ անգամ եւս նրան առաջարկել են դառնալ ՄԻ պաշտպան, բայց նա կրկին հրաժարվել է: Օմբուդսմեն դառնալու առաջարկ է արվել նաեւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, ով նույնպես հրաժարվել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս քննարկվում է նաեւ Գրիգոր Բադիրյանի թեկնածությունը, ով ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ է, Հանրային խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: Նա Երեւան քաղաքի նախկին դատախազ Միքայել Բադիրյանի որդին է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա բավական մտերիմ հարաբերություններ ունի նորանշանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, սերտ կապեր ունի նախագահական նստավայրում եւ ընդհանրապես այն երիտասարդներից է, ով կարիերան սկսել է ՕԵԿ-ից: Նա նաեւ Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանն է։