Ստորագրել է

20/01/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լեզվի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքները: Հիշեցնենք, որ «Լեզվի մասին օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքները, որոնցով նախատեսվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ, ի սկզբանե հասարակական դժգոհության ալիք էին բարձրացրել: Մասնավորապես, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բազմաթիվ ակցիաներ է անցկացրել ընդդեմ այդ օրենքների փոփոխությունների ընդունման, իսկ հետո՝ նաեւ վավերացման գործընթացի կասեցման ուղղությամբ: