Վերջնագիր է ներկայացրել

20/01/2011

Երեկ Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքը, որտեղ վերջինս հայ ժողովրդի անունից ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջների տեսքով 15 կետից բաղկացած վերջնագիր է ներկայացրել: Դրանք են` անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, երկրում վերականգնել արդարությունը, կանխել արտագաղթը, անհապաղ իջեցնել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները, կանխել գնաճը, վարկեր` 7 տոկոսից ոչ ավելի, փոքր բիզնեսին հաստատագրված հարկ` 10 հազար դրամ, լիարժեք վարձատրել յուրաքանչյուրին, սոցիալական զամբյուղը դարձնել բարոյական, առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, բարձրացնել կենսաթոշակները, ճանաչել ավանդները, բարձրացնել անապահով խավերի նպաստը, ապահովել անվճար բուժօգնություն անապահով խավերին, երիտասարդությանը հատկացնել առաջնահերթ տեղ: Տ. Կարապետյանը նաեւ հայտարարել է, որ եթե իշխանություններն իրավիճակի համակարգային փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեն, ապա փետրվարի 28-ի հանրահավաքում Ժողովրդական կուսակցությունը կոչով կդիմի հայ ժողովրդին` գնալ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների: