ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը որեւէ խնդիր չի տեսնում նախարարության աշխատակազմի ղեկավարի փոփոխության մեջ: Երեկ պատասխանելով հարցին` նա նշել է, որ աշխատակազմի նոր ղեկավարի ընդունումը պայմանավորված է նախորդի` աշխատանքից ազատվելու հետ: «Եթե գիտեք, ես աշխատում եմ հենց էն ժամանակահատվածում, որ արդեն իսկ էդ հարցը լուծված էր, որ նոր աշխատակազմի ղեկավարը կար: Ինչքանով որ տեղյակ եմ` դա պայմանավորված է եղել նախորդ աշխատակազմի ղեկավարի` աշխատանքային խնդիրներ ունենալու հետ, ինչի պատճառով նա ուղղակի ազատվեց աշխատանքից: Ես կարամ ասեմ, որ ինձ համարյա թե չի հուզում էդ հարցը` նախորդ աշխատակազմի ղեկավար, կամ ներկա աշխատակազմի ղեկավար: Նոր նշանակում է կատարվել, եւ նշանակման արդյունքում նոր աշխատակազմի ղեկավարը հենց վաղը կստանձնի իր պարտականությունները: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ասել է նախարարը: