Երգչուհի Շերը ամերիկյան հիթ-շքերթում պատմական ռեկորդ է սահմանել

20/01/2011

Փոփ երգչուհի Շերիլին Սարգսյանը դարձել է ամերիկյան հիթ-շքերթի պատմության մեջ առաջին կատարողը, ով շքերթի առաջին հորիզոնականներն իրեն է ենթարկել վեց տասնամյակ անընդմեջ: Նորացված «Billboard Dance/Club Play Songs» շքերթում, որը հրատարակվելու է հունվարի 20-ին, առաջին տեղն է գրավում Շերի նոր «You Haven’t Seen the Last of Me» երգը: Այս կատարումը, որը երգչուհին իրականացնում է «Բուռլեսկ» մյուզիքլում, հունվարի 16-ին «Ֆիլմում լավագույն յուրօրինակ երգ» անվանակարգում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի:

Իմանալով պատմական ռեկորդի մասին՝ Շերը «Billboard»-ին ասել է. «Որտեղի՞ց են հայտնվել վեց տասնամյակները, եթե ես ընդամենը 40 տարեկան եմ»: Իրականում երգչուհին, ում գործունեությունը երգարվեստում սկսվել է 1960-ականներին, 2011թ. մայիսին նշելու է 65-րդ տարելիցը: Նշենք, որ առաջին անգամ Շերն ամերիկյան շքերթը գլխավորել է 1965թ. օգոստոսի 14-ին՝ «I Got You Babe» երգով: