«Playboy»-ի iPad տարբերակը չի գրաքննվի

20/01/2011

Հանրահայտ «Playboy» տղամարդկանց ամսագիրը 2011թ. մարտից կունենա iPad-ի համար նախատեսված տարբերակ: Այս մասին «Twitter»-ի իր էջում հայտնել է ամսագրի հրատարակիչ Հյու Հեֆները` նշելով, որ այդ տարբերակի համար նախատեսված բաց նկարները չեն ենթարկվի գրաքննության: Այսպիսի հայտարարությունը հակասում է Apple ընկերության կորպորատիվ քաղաքականությանը, որը խիստ սահմանափակումներ է դնում «մեծերի» համար նախատեսված տեղեկատվության տարածման վրա: Նրա խոսքով` iPad-ի համար հասանելի կլինեն ոչ միայն ամսագրերի նոր համարները, այլ նաեւ արխիվը: