Եվրոպայի խորհուրդը հայտարարություն է տարածել հայազգի մոլդավացի լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալության եւ նրա նկատմամբ կայացված դատավճռի կապակցությամբ: «ԵԽ-ն լուրջ անհանգստություն է հայտնում Վարդանյանի ճակատագրի կապակցությամբ»,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր-Բուքիքիոն: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը Մոլդավայի օգտին լրտեսություն կատարելու համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Նա պատիժը կրելու է խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Վարդանյանին ձերբակալել էին ապրիլի 7-ին՝ «պետական դավաճանության» մեղադրանքով: