Հերթական փո՞րձ

25/12/2010

Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավում բավական անհանգստացած են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման փաստից: Իշխանական կուլիսներում խոսում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի լարված հարաբերությունների ֆոնին՝ այդ քայլով Ռ.Քոչարյանը փորձել է «գոտեպնդել» Ծառուկյանին, ով չի ցանկանում հայտարարել, թե 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը: Քաղաքական շրջանակներում ոմանք կարծում են, որ Ռ.Քոչարյանը վարչապետ դառնալու հերթական փորձն է անում, ինչը ցանկանում է իրագործել հաջորդ տարի` Վ.Պուտինի օգնությամբ: