Ճակատին` ՕԵԿ-ական զինվոր

25/12/2010

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը երեկ` անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին, ասել է, թե դրանք անհիմն են, եւ այդ հարցն այսօր չի քննարկվում: Միաժամանակ նա նշել է. «Դա մեր քաղաքական թիմի որոշումն է: Ես իմ կուսակցության զինվորն եմ, որտեղ իմ կուսակցությանը հարմար լինի, այնտեղ պատրաստ եմ աշխատել»: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի այն մեղադրանքներին, թե Գյուղատնտեսության նախարարությունը կուսակցականացված կառույցներից է, Գ.Ալավերդյանն ասել է. «Ես իմ ոչ մի աշխատակցի չեմ հարցրել, թե որ քաղաքական թիմին է պատկանում: Ինձ համար կարեւորը մարդու պրոֆեսիոնալիզմն է»: