Վատ չենք ապրելու

25/12/2010

«Ֆինանսատնտեսական ճգաժամն արդեն իսկ փոխել ու դեռ շարունակելու է փոխել համաշխարհային տնտեսական մոդելը: Աշխարհն այլեւս երբեք նույնը չի լինելու, ինչ ճգնաժամից առաջ էր: Այնպես, ինչպես ապրում էինք մինչեւ 2008թ. աշունը, այլեւս չենք կարող ապրել ու գործել: Կյանքն ուղղակի թույլ չի տա: Բայց դա չի նշանակում, որ ավելի վատ ենք ապրելու: Ոչ: Պարզապես այլ կերպ պետք է մտածենք ու այլ կերպ պետք է գործենք»,- երեկ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ամանորյա տոների առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ: