Ազատել քաղբանտարկյալներին

25/12/2010

«Հայաստանում Եվրամիությանը ամենից շատ մտահոգող խնդիրներից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ ժողովրդավարության զարգացումը»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության ընդարձակման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Կարեւոր է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական հիշողությունները մնան ետեւում: Նկատի ունեմ` ոչ թե մոռացության մատնել դրանք, այլ պահելով հիշողության մեջ` առաջ գնալ, ազատ արձակել նրանց, ովքեր դեռ անազատության մեջ են` մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ»,- հայտարարել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: