Հաագայում Ձյունիկ է գալու

23/12/2010

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը նշանակվելու է Նիդեռլանդների թագավորությունում, իսկ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի փեսան` Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: Հիշեցնենք, որ այս երկու երկրներում դեսպանատների բացման հարցը մի քանի ամիս առաջ քննարկվել եւ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Նշենք նաեւ, որ Հոլանդիայում ՀՀ դեսպանատունը գտնվելու է ոչ թե Ամստերդամում, այլ Հաագայում, որը համարվում է այդ երկրի վարչական մայրաքաղաքը: