Երեկ «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում վիրահատել են քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի սիրտը: Սրտի զոնդավորումը տեւել է մոտ կես ժամ: Վիրահատությունը, բժիշկների հավաստմամբ, հաջող է անցել: Քաղբանտարկյալն այժմ դեռ հիվանդանոցում է, եւ եթե խնդիրներ չառաջանան, ապա Միքայելյային կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»: Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվելու ընթացքում սա արդեն Ս. Միքայելյանի երրորդ վիրահատությունն է: Վերջին օրերին եւս քաղբանտարկյալի մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում, ցավեր կրծքավանդակի շրջանում: