Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանը թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախյանին դատի էր տվել: Վերջինս դերասանին աշխատանքից հեռացրել էր ուշացման պատճառով: Սակայն, ինչպես պարզվեց, պատճառը ոչ թե ուշացումը, այլ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ տարաձայնություններն էին: Վերջինս «Լիր արքա» ներկայացման մեջ էպիզոդիկ դեր էր տվել դերասանին, ով դրանից հրաժարվել էր: Իսկ թատրոնում Վ. Շահվերդյանի հրահանգներին դեմ գնալը ճակատագրական սխալ է: Դերասանն էլ իր իրավունքները պաշտպանել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում, որտեղ խնդիրը լուծվեց երկու կողմերի միջեւ հաշտությամբ: