Մհերն այլեւս նշանված չէ

23/12/2010

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին նվիրված իր մենահամերգի օրը, որը կայացավ այս տարվա ապրիլի 20-ին, երգիչ Մհերն իր կատարումներից բացի՝ հանդիսատեսի դատին ներկայացրեց նաեւ իր նշանածին: Անձնական կյանքում երջանիկ Մհերը հրաշալի ելույթ ունեցավ այդ օրը, բայց, ցավոք, երջանիկ այդ տեսարանը երկար չտեւեց երգչի կյանքում: Այսօր երգիչն արդեն նշանված չէ: «Բոլորիս հետ էլ պատահում է: Մենք բաժանվել ենք, եւ ես չեմ ուզում մեկնաբանություններ տալ այդ թեմայով: Պարզապես այդպես ստացվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Մհերը: Սակայն ապրիլի 20-ին տեղի ունեցած այդ համերգը դրական շարունակություն է ունենալու գալիք տարվա ընթացքում: Մհերը պատրաստվում է այդ համերգի DVD սկավառակը թողարկել` նվիրված Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: