Օրեր առաջ տեղի ունեցավ Սյուզան Մարգարյանի «Նոր տարի» ձայնասկավառակի շնորհանդեսը, որին ներկա էին ամուսինը` դերասան Հրաչյա Հարությունյանը, Սիրուշոն` ամուսնու` Լեւոն Քոչարյանի հետ, Անդրեն, Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը եւ էլի շատ ու շատ ճանաչված եւ երգչուհու համար հարազատ մարդիկ: Հունվարին նաեւ տեղի կունենա Սյուզան Մարգարյանի եւ Սիրուշոյի` երկար սպասված «Օրոր» տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակի ռեժիսորն է Ժոռ Մելոյանը, ով, ի դեպ, նաեւ Սիրուշոյի «Հավատում եմ» տեսահոլովակի ռեժիսորն է: «Sirusho Production»-ը եւ «Meloyan Media House»-ն, արդեն մի քանի օր է, ինտերնետային կայքէջերում հանդիսատեսի ուշադրությանն են ներկայացրել այդ տեսահոլովակի թրեյլերը, որը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Լուս.` paparazzi.am-ի