Նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահական նստավայրի առջեւ «Նաիրիտ» ՓԲԸ աշխատակիցներին բողոքի ցույցի ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով գործադիր իշխանության պատասխանատուներին հանձնարարվել է ամենասեղմ ժամկետներում մարել նաիրիտցիների 4 ամսվա չվճարված աշխատավարձերի պարտքը: Երեկ մենք տեղեկացանք, որ աշխատավարձերն արդեն տրվել են: