Ամանորից հետո «Slide Art» ընկերությունը պատրաստվում է նկարահանել երգիչ Վարդան Բադալյանի նոր տեսահոլովակը: Այդ մասին մեզ տեղեկացրեց ընկերության տնօրեն Արտավազդ Ամիրյանը: Սակայն, երբ վերջինիս հարցրեցինք, թե ինչպե՞ս է կոչվում երգը, նա ծիծաղելով խոստովանեց, թե չի հիշում. «Չորս քառորդ չափի մեջ, ուրախ երգ է կարեւորը: Տեսահոլովակը կազմված է լինելու Վարդանի համերգների կադրերից, բացի այդ էլ՝ առանձին նկարահանումներ ենք անելու»: Երգի վերնագիրն իմանալու համար զանգահարեցի Վարդանին, ով հարցը լսելով՝ ասաց. «Էլ մի»: «Ինչպե՞ս թե` էլ մի՞»,- զարմացած հարցրեցի նրան: Պարզվեց` երգը կոչվում է հենց այդպես` «Էլ մի»: