Շուտով մեր հեռուստաեթերում կհայտնվի Ռուսաստանից եկած եւ կարճ ժամանակահատվածում ճանաչում ձեռք բերած երգչուհի Անաիսայի նոր տեսահոլովակը: Դատելով այն բանից, որ տեսահոլովակի ռեժիսորը «Comedy Club»-ի բեմադրիչ օպերատոր Միհրան Ստեփանյանն է, ով ուրույն ձեռագիր ունի, կարելի է արդեն իսկ ասել, որ այն հաջողված է լինելու: Միհրանի տեսահոլովակները միշտ էլ աչքի են ընկել հետաքրքիր լուծումներով: Ի դեպ, տեսահոլովակում ամանորյա տրամադրություն կա եւ բազում դրական լիցքեր: Միհրան Ստեփանյանի կարծիքով` Անաիսայի տեսահոլովակը կգոհացնի հայ հանդիսատեսին: