«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի կարծիքով` գործող իշխանություններին հաջողվել է տարբեր նախաձեռնությունների միջոցով գրեթե զրոյի հավասարեցնել արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Իսկ Աստանայի գագաթաժողովից հետո նրա համար այլեւս պարզ է դարձել, որ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների պատուհանը փակված է: «Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ արտահերթ ընտրությունների հավանականությունը շատ փոքր է: Ցավոք, վերացված չեն Մարտի 1-ի ոճրագործության հետեւանքները, պատժված չեն խաղաղ ցուցարարների դեմ կրակ բացելու հրաման տված անձինք, շարունակում են բանտերում պահվել 9 քաղբանտարկյալներ: Հետեւաբար կարելի է ասել, որ Մարտի 1-ի դեպքերից գրեթե 3 տարի անց երկրում վիճակն արմատապես չի փոխվել»,- ասել է նա` հավելելով, թե քանի դեռ Մարտի 1-ի մեղավորները չեն բացահայտվել, երկրում չեն կարող նոր որակի իշխանություններ ձեւավորվել: