Էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստառեժիսոր Մարինա Յաբլոկովային ծեծի ենթարկելու համար պատրաստ է պատիժ կրել` հասարակական աշխատանքներ կատարելու տեսքով: «Ես չեմ առաջինը, ես չեմ վերջինը, պարզապես մեր երկրում իմ օրինակով այնպես է ստացվում, որ արտիստը կարող է հասարակական աշխատանքներ կատարել»,- HTB հեռուստաալիքի եթերում ասել է Կիրկորովը` հավելելով, թե ամենասարսափելի պատիժն իր համար կարող է լինել բեմ բարձրանալու հնարավորությունից զրկվելը: «Եթե ինձանից խլեն բեմը, ես անմիջապես կմեռնեմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Կիրկորովն ու Յաբլոկովան պայմանավորվել են խաղաղության համաձայնագիր կնքել, որը կստորագրվի մոտ ժամանակներս: Նախնական տեղեկության համաձայն՝ Կիրկորովի կողմից «կարգին դրամական փոխհատուցումը» կփոխանցվի Չուլպան Խամատովայի բարեգործական հիմնադրամին: