Մինչեւ տարեվերջ «Աննա» հեռուստասերիալը, թերեւս, կավարտվի: Սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը, սակայն, ասաց, որ ամեն ինչի ավարտը նորի սկիզբն է:
Դեռ պարզ չէ` վա՞տ, թե՞ լավ ավարտ կունենա սերիալը։ «Խնդիրը լավ կամ վատ ավարտի մեջ չէ, այլ նրա, թե ինչպիսի հանգուցալուծման կգան ֆիլմի հերոսները»,- ասաց Ելենան: Հեռուստադիտողների համար նոր անակնկալ է պատրաստվում` նոր սերիալի տեսքով, որի մասին ռեժիսորն առայժմ չցանկացավ խոսել: