ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն է անցկացվելու, որը նվիրված կլինի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյակին: Փառատոնի օրերին նախատեսվում է 4 համերգ անցկացնել, որոնց ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` հայրենի եւ արտասահմանյան երաժիշտների կատարմամբ: Ինչպես նշում են կազմակերպիչները` փառատոնը փորձ է անելու «սերունդների միջեւ կապ ստեղծել, շարունակական գործընթաց ապահովել եւ արժեւորել մեր կոմպոզիտորների ապագա սերունդների համար ստեղծած ժառանգությունը»:
Փառատոնին աջակցություն են ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի որդին` Սերգեյ Սմբատյանը, ով որպես դիրիժոր ղեկավարում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: