Ամանորյա հարսանիք

09/12/2010

Այս տարվա նոյեմբերի 13-ին ամուսնացած Լիկա Էլբակյանը դեռ հարսանեկան տպավորությունների տակ է: Կրկին շնորհավորում ենք Լիկային եւ Համոյին այդ կապակցությամբ: Նրանց այնքան է դուր եկել իրենց հարսանիքը, որ պատրաստվում են «Ամանորյա հարսանիք» անվանումը կրող ներկայացում բեմադրել: Ներկայացում, որի ավարտին պատրաստվում են հանդիսատեսին տարոսիկներ բաժանել: Դեկտեմբերի 22-ից «Ամանորյա հարսանիք» ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի Էլբակյանների թատրոնում: Ի դեպ, Լիկան խոստացավ, որ եթե հարսանիքին հաջորդող տրամաբանական լավ լուրն ունենա, անպայման մեզ կհայտնի այդ մասին: Առաջ չենք ուզում ընկնել, բայց կարծում ենք՝ լավ լուրին կհաջորդի «Ի՞նչ է բերում արագիլը» մոտավոր անվանումով ներկայացումը: