«Google»-ը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին կներկայացնի առաջին նոութբուքը` «Chrome OS» նոր օպերացիոն կառավարման համակարգով: Այս համակարգիչը, սակայն, մասսայական արտադրության չի դրվի: Սկզբնական շրջանում 65.000 հատ կարտադրվի` փորձարկման նպատակով: Այն կարող են ձեռք բերել «Chrome OS»-ի եւ «Google»-ի ֆանատները եւ կորպորացիայի աշխատակիցները: Հայտնի է, որ այս նոր համակարգիչները հարստացված են ARM պրոցեսորներով եւ SSD-սկավառակներով, եւ այն պատրաստել է Inventec ընկերությունը: «Chrome OS»-ի բազան «Google Chrome» 8-ն է: Գլխավոր վերագործարկող մասնագետներից Լինուս Ապսոնը (Linus Upson)-ն ասել է, որ «Google Chrome OS»-ը միանգամայն ունակ է փոխարինելու «Windows»-ին: