Ռուսաստանի ոսկե ձայն համարվող Նիկոլայ Բասկովը «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է պատվավոր` «Տարվա երգիչ» մրցանակին: Արձանիկը Բասկովին անձամբ հանձնել է Իոսիֆ Կոբզոնը: Բասկովը ծնկի գալով մի ոտքի վրա` դահլիճին խնդրել է դիմավորել ուսուցչին հոտնկայս: Տենորը պատմել է, որ իր կյանքում առաջին հոնորարն իրեն հենց Կոբզոնն է վճարել՝ 200 դոլար: Նա նաեւ պատմել է, որ այդ գումարը մինչ օրս չի ծախսել եւ պահում է որպես մասունք: «իՏսՏՑՏռ չՐՈՎՎՏՒՏվ»-ում Բասկովը բոլորին զարմացրել է իր հանդերձանքով. նա եւ Օքսանա Ֆեոդորովան ներկայացել են հռոմեական հագուստով: Բացի այդ, նրանք բեմ են դուրս եկել ոսկե կառքով: Ելույթից հետո, սակայն, Բասկովը բողոքել է կայսեր դժվարին ճակատագրից. պարզվում է` նա ուղիղ մեկ ժամ քուղակապել է իր հռոմեական սանդալները: