– Սեւ եւ ամբողջովին դառը սուրճը խմելուց հետո բաժակի տակ մնացած նստվածքից հրաշալի սկրաբ կարող եք պատրաստել չոր, յուղոտ եւ խառը տիպի մաշկի համար: Այդ նստվածքը լավ խառնեք հավասար քանակությամբ բարձր յուղայնությամբ կաթնաշոռի հետ, քսեք դեմքին եւ 1-2 րոպե մերսեք մաշկը: Այնուհետեւ դիմակը եւս 10 րոպե պահեք դեմքին, ապա սենյակային ջերմաստիճանի ջրով լվացվեք:
– Յուղոտ մաշկի համար սեւ սուրճի նույն դառը նստվածքը խառնեք 1թ/գ ծովային աղի հետ կամ սովորական` խոշոր կերակրի աղի հետ: Չոր մաշկի դեպքում ավելացրեք 1ճ/գ թթվասեր, նույնքան կաթ եւ ձիթապտղի յուղ: Իսկ յուղոտ մաշկի դեպքում վրան ավելացրեք 1ճ/գ յոգուրտ եւ փոքր-ինչ եռջուր: Նուրբ շարժումներով մերսեք դեմքը 2 րոպե եւ լվացվեք գոլ ջրով: