Գործի պահին

27/11/2010

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող «Շյուքրու Սարաջօղլու» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող մերսման սրահում մարմնավաճառությամբ զբաղվող 10 կանայք բերման են ենթարկվել Ոստիկանության գործողությունների արդյունքում:

Ստամբուլի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության բաժնի աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Քադըքյոյի մարզադաշտի հարեւանությամբ գտնվող մերսման սրահում ֆուտբոլային հանդիպումներից հետո ֆուտբոլասերներն օգտվում են մարմնավաճառների ծառայություններից: Ոստիկաններն անցել են գործողության, որի ընթացքում մի ոստիկան քաղաքացիական հագուստով հերթական ֆուտբոլային հանդիպումից հետո մտել է մերսման սրահ եւ ասել, թե շատ հոգնած է, եւ մերսումից բացի՝ ուրիշ բան էլ է ուզում: Մերսման սրահում ոստիկանին ասել են, թե այդ պահին շատ զբաղված են, եւ խորհուրդ տվել գալ հաջորդ օրը: Հաջորդ օրը ոստիկանը կրկին մտել է մերսման սրահ, պայմանավորվել գնի շուրջ, վճարել նշագրված դրամներով եւ մարմնավաճառի հետ բարձրացել համար, որտեղից էլ տեղեկացրել է դրսում սպասող ոստիկաններին: Ոստիկանությունը մտել է մերսման սրահ, բերման ենթարկել տնօրենին, սրահի մենեջերին եւ մարմնավաճառներին: