Ռուսները` Թուրքիայում

25/11/2010

ՌԴ Խորհուրդը նոյեմբերի 24-ին վավերացրել է Թուրքիայի հետ համաձայնագիրը` «Աքքույու» տեղանքում թուրքական առաջին ատոմակայանի շինարարության եւ շահագործման վերաբերյալ: Նախագիծը ենթադրում է չորս էներգաբլոկների կառուցում՝ յուրաքանչյուրը 1,2 ԳՎտ հզորությամբ: Թուրքիայում բաժնետիրական ընկերություն է ստեղծվելու, որը կապահովի ատոմակայանի առեւտրային շահագործումը: Բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանելու է ռուսական կողմին: «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլաս Սպասսկու խոսքով, նախագիծը գնահատվում է 20 մլրդ դոլար: