Խորհուրդներ անքնության դեպքերի համար

25/11/2010

– Վերցնել 50 գրամ սամիթի սերմ, ավելացնել 0,5 լ կագոր, եփել 15-20 րոպե ցածր կրակի վրա, վերցնել կրակից, փաթաթել հաստ շորով (1 ժամ)։ Քամել եւ խմել քնելուց առաջ 50-60 գրամ։

– 2 ճաշի գդալ կանեփի սերմի վրա ավելացնել 1 բաժակ տաք ջուր, թրմել, փաթաթել հաստ շորով, թողնել 30-40 րոպե։ Խմել քնելուց մեկ ժամ առաջ, անպայման գոլ վիճակում։ Օգտագործման ժամկետը՝ 2 շաբաթ։

– Խորհուրդ է տրվում քնելուց առաջ ոտքերը լվանալ տաք ջրով։ Այդ միջոցը հանգստացնում է նյարդային համակարգը եւ կարգավորում է քունը։

– 1 ճաշի գդալ կատվախոտի արմատի վրա ավելացնել 1 բաժակ եռացրած-սառեցրած ջուր, թրմել 6-8 ժամ։ Օգտագործել օրական 1 ճաշի գդալ։

– 1 բաժակ տաք կաթի վրա ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել քնելուց 20 րոպե առաջ: Մեկ բաժակ նանայով թեյը նույնպես արդյունավետ միջոց է անքնության դեպքում:

– 1 թեյի գդալ մեղրի վրա լցնել 1 ճաշի գդալ խնձորի քացախ, խառնել եւ օգտագործել քնելուց 20 րոպե առաջ։

– 1 բաժակ թարմ բազուկի հյութին ավելացնել մեկ բաժակ մեղր, խառնել եւ քնելուց առաջ 2 ճաշի գդալ ուտել։

– Հնդկական վարժություն. մերսել ձախ ձեռքի ճկույթի ծայրը։