Փորձված դեղատոմսեր ընթերցողներից

25/11/2010

Մեջքի նյարդի բորբոքման համար

Մեջքի նյարդի բորբոքման, մկանային ցավերի համար խորհուրդ է տրվում հետեւյալ միջոցը. 2 ճաշի գդալ բնական մեղրի մեջ ավելացրեք 1 ճաշի գդալ աղացած սեւ պղպեղ, ոչ բարակ շերտով քսեք բամբակյա կտորի վրա եւ տեղադրեք ցավացող հատվածի վրա: Այնուհետեւ վրան ցելոֆան տեղադրեք եւ բրդյա կտորով փաթաթեք այդ հատվածը, որպեսզի տաք լինի: Տաքացնում եւ ցավը արագ վերացնում է: Կրկնեք մի քանի օր: Հիշեք, որ այդ ընթացքում չպետք է մրսեք: Առհասարակ, սեւ պղպեղը հայտնի է որպես բուժիչ բույս: Մայայի հնդկացիները ժամանակին այն օգտագործել են որպես ցավազրկող միջոց, ինչպես նաեւ` որպես դեղամիջոց հազի, անգինայի, ասթմայի դեպքում:

Լյարդը մաքրող հրաշալի միջոց

Առավոտյան կես բաժակ գրեյպֆրուտի թարմ հյութը քամեք, վրան ավելացրեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Լավ խառնեք եւ սոված ստամոքսին խմեք, այնուհետեւ կես ժամ լյարդի կողմի վրա պառկեք: Մեկ ամիս շարունակ կրկնեք: Տարվա մեջ մի քանի անգամ կարող եք այս դեղատոմսը կրկնել, որպես լյարդը մաքրող հրաշալի պրոֆիլակտիկ միջոց: