«Եդինայա Ռոսիյա»-ն` լճացման աղբյուր

25/11/2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունն անվանել է երկրում առաջացած լճացման աղբյուր: Այս մասին ՌԴ ղեկավարն ասել է Կրեմլի կայքում տեղադրված իր տեսաբլոգում: «Գաղտնիք չէ, որ մեր քաղաքական կյանքի որոշակի ժամանակահատվածից սկսած՝ ի հայտ են գալիս երկրի լճացման ազդանշաններ, առաջացել է կայունության՝ լճացման գործոնի վերածվելու սպառնալիք»,- ասել է Մեդվեդեւը: Ըստ նրա` «եթե իշխող կուսակցության համար հնարավորություն չի ստեղծվում երբեւէ եւ որեւէ տեղ պարտվել, ապա այն դառնում է բրոնզե եւ անկում է ապրում»: Իր ելույթի վերջում Մեդվեդեւը հայտնել է, որ պատրաստվում է Ռուսաստանի քաղաքական համակարգն ավելի ճկուն, դինամիկ եւ «պարզապես ավելի արդար» դարձնել: Ի դեպ, ըստ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի` երեկ Մեդվեդեւը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարությունների հետ: