Աշխատավարձերն` այսօր

18/11/2010

Ըստ «Նաիրիտ» գործարանի մեր աղբյուրների` այսօր աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահական նստավայրի մոտ նաիրիտցիները բողոքի ցույց էին կազմակերպել` գործարանի տնօրինությունից եւ սեփականատերերից պահանջելով վճարել իրենց 4 ամիսների աշխատավարձերը: Նրանց հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը խոստացել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում նրանք կստանան սկզբում` 1 ամսվա աշխատավարձը, այնուհետեւ` 1 ամսվա ընթացքում կմարվեն մնացած ամիսների աշխատավարձերի պարտքերը: Մնաց «Նաիրիտի» գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանին հեռացնեն աշխատանքից, որի հրաժարականի հարցը եւս նաիրիտցիների բողոքի ցույցի օրակարգում էր: