ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ` անդրադառնալով նոյեմբերի 11-14-ը ԼՂՀ-ում տեղի ունեցած զորավարժություններին, ասել է, թե դրանք ամենալայնածավալն էին, որոնց մասնակցել է 350 միավոր ռազմական տեխնիկա: «Կարծում եմ՝ անցած զորավարժությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի բանակն ի վիճակի է արժանի հակահարված տալու հակառակորդին: Իսկ իր ռազմատենչ հայտարարություններով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միայն սադրում է իր ժողովրդին: Ինչպես ասում են` արջն իր ահից է ոռնում»,- ասել է Շարմազանովը: