Վերահսկելու են

16/11/2010

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի գազամատակարարումն ապահովող Ռուսաստան-Հայաստան գազամուղի՝ Վրաստանի տարածքով անցնող հատվածը: «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: Նրա խոսքով՝ իրենք արդեն դիմել են խողովակաշարը տնօրինող կողմին՝ Վրաստանի պետական գազային ընկերությանը՝ հայտնելով, որ շահագրգռված են խողովակաշարի կառավարման հարցում: Աբդուլաեւը նաեւ տեղեկացրել է, որ Վրաստանի գազի շուկայի 70-75 տոկոսն ապահովում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: