Նոյեմբերի 14-ին`ժամը 00:55-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 171 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 05 ՍԼ 047 պետհամարանիշի եւ «Համմեր» մակնիշի 19 ՍՕ 843 պետհամարանիշի ավտոմեքենաները: Ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով «ՎԱԶ 21099» ավտոմեքենայի ուղեւոր` 1962թ. ծնված Տանյա Զատիկյանը տեղում զոհվել է, իսկ Քրիստինե Զատիկյանը եւ Վարդուշ Խաչատրյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի Կյուլպենկյան եւ Ավստրիական հիվանդանոցներ: Մինչ փրկարարների տեղ հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: