Օրակարգում է

14/11/2010

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձեւը քննարկվելու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասքերովը: Նրա խոսքով, բանաձեւը, որի քննարկումը նախատեսված էր աշնանային նստաշրջանի ընթացքում, հետաձգվել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների պատճառով: «Մենք նամակով դիմել ենք ՆԱՏՕ ԽՎ-ի ղեկավարին, եւ նշել, թե ադրբեջանական պատվիրակությունը չի կարող մասնակցել նիստին խորհրդարանական ընտրությունների պատճառով` խնդրելով հետաձգել բանաձեւի քննարկումը հաջորդ նստաշրջան: Ստացել ենք դրական պատասխան»,- ասել է փոխնախագահը: Հիշեցնենք, որ բանաձեւի նախագիծը պետք է քննարկվեր Վարշավայում նոյեմբերի 12-16-ին: Բանաձեւը պատրաստվել է կանադացի զեկուցող Ռեյնել Անդրեյչուկի կողմից: