«Դուք երազներ չե՞ք տեսնում»,- երեկ այսպես է պատասխանել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մեր թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ է փորձ արվում Նիկոլ Փաշինյանի վրա կատարված հարձակման դեպքը ներկայացնել՝ որպես «գիշերային երազ»: Հիշեցնենք, որ նախօրեին Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը մեկնաբանելով Ն.Փաշինյանի վրա կատարած հարձակումը` հայտարարել էր, թե դա «Ն.Փաշինյանի գիշերային երազների շարքից է»: «Միջազգային փորձագետները շուտով կհրապարակեն իրենց զեկույցը, եւ առաջին դեպքն է Հայաստանի համար, որ գրում են, թե քրեակատարողական համակարգում բռնությունները դադարել են»,- ասել է Գ.Դանիելյանը: