Թագուհին` «Facebook»-ո՞ւմ

09/11/2010

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը էջ է բացել «Facebook» սոցիալական ցանցում: Այնտեղ տեղադրված են նկարներ, տեսանյութեր եւ նորություններ Վինձորների դինաստիայի մասին: Յուրաքանչյուր գրանցված մարդ կարող է հաղորդագրություն ուղարկել թագուհուն, սակայն ավելացնել իրենընկերների ցուցակի մեջ չի կարող: Այդ գործողությունն արգելափակված է: Բրիտանիայի 84-ամյա թագուհին աշխուժորեն օգտվում է համացանցից: Նա նաեւ ունի էլեկտրոնային հասցե, ինչպես նաեւ՝ էջ Youtube-ում եւ Twitter-ում: