Ամենաազդեցիկ տնտեսագետը

09/11/2010

Նյու Յորքի բիզնես դպրոցի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական, Roubini Global Economics Monitor վերլուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուրիել Ռուբինիին «Forbes» հանդեսը ճանաչել է որպես աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետ: Նա դեռեւս 2005թ. կանխատեսել էր, որ ԱՄՆ-ում կպայթի հիպոթեքային պղպջակը եւ կկործանի համաշխարհային շուկաները, ինչի հետեւանքով համաշխարհային ճգնաժամ կբռնկվի: Այն բանից հետո, երբ Ռուբինիի կանխատեսումներն իրականացան, նա ստացավ «Կասանդրա» եւ «Մարգարե» մականունները: Ավելի վաղ «The Times» ամսագիրը Ռուբինիին ընդգրկել է երկրագնդի 100 ամենակարկառուն մարդկանց ցանկում՝ «Մտածողներ» խմբում: Ամենաազդեցիկ տնտեսագետների «Forbes»-ի ցուցակում են հայտնվել նաեւ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, ԱՄՆ ազգային տնտեսական խորհրդի նախագահ Լորենս Սամերսը, Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը եւ այլք: