Ըստ «Doing Business 2011» զեկույցի՝ այս տարի Հայաստանը 4 հորիզոնականով նահանջել է, եւ գործարարությամբ զբաղվելու դյուրինության տեսանկյունից 183 երկրների շարքում զբաղեցնում է 48-րդ տեղը։ Վրաստանն այդ ցուցակում զգալիորեն առաջ է անցել՝ 12-րդ տեղում է. Ադրբեջանը զբաղեցնում է 54-րդ տեղը։ Ավելին, եթե հավատանք զեկույցի հեղինակներին, ապա ՀՀ-ում գործարարությամբ զբաղվելու համար ավելի բարենպաստ պայմաններ են, քան Իսպանիայում։ Ցուցակի առաջին հորիզոնականը ինչպես միշտ զբաղեցնում է Սինգապուրը, իսկ վերջում Չադն է։