Դիակներ են հայտնաբերվել

06/11/2010

Երեկ ժամը 13:00-ի սահմաններում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 190 դպրոցի մոտ, Բաբաջանյան 133 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակում, Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 11 ՏՍ 890 ավտոմեքենա, որ մեջ եղել է երիտասարդ տղայի եւ աղջկա կիսամերկ դիակներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի, օպերգծով տեղակալ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ փորձաքրեագետը: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները կատարում են դեպքի վայրի զննման, մեքենայի միջից հայտնաբերված իրերի հաշվառման աշխատանքներ: Դիակ տեղափոխող մեքենան դիակներն արդեն տեղափոխել է դիահերձարան: Դիակների ինքնությունն արդեն պարզվել է: Տղան 20-ամյա Լազր Ս.-ն է, իսկ աղջիկը` 23-ամյա Թեհմինե Մ.-ն: Նախնական վարկածով, վերջիններս խեղդվել են գազի արտահոսքից: