Վերսկսվել է

04/11/2010

Կազբեկ-Լարս ավտոմայրուղու երթեւեկությունը վերականգնվել է. երեկ առավոտյան արդեն թույլատրել են հայկական բեռներն այդ ճանապարհով տեղափոխել Ռուսաստան: Այս մասին երեկ տեղեկացրել են Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայից՝ վստահեցնելով, թե մայրուղին ծածկած ժայռաբեկորն այնտեղից հեռացվել է: Հիշեցնենք, որ նախօրեին հորդառատ անձրեւների պատճառով կաթվածահար էր Կազբեկ-Լարս ավտոմայրուղու երթեւեկությունը: Հեղեղի պատճառով լեռնազանգված էր քանդվել եւ փակել ճանապարհը: