Ամենաեկամտաբերն են

04/11/2010

Վերջին 10 տարիների կտրվածքով ամերիկյան ընկերությունների շրջանում առավել բարձր եկամուտ են ապահովել Apple-ի բաժնետոմսերը: Այսպես, iPhone, iPad եւ Mac համակարգիչներ արտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքն այսօր տատանվում է 300 դոլարի սահմաններում, մինչդեռ 10 տարի առաջ Apple ընկերության մեկ բաժնետոմսի միջին գինը կազմում էր 9,25 դոլար: Այսպիսով, Apple-ի մեկ բաժնետոմսի գինը վերջին 10 տարվա ընթացքում աճել է շուրջ 3000%-ով: Այլ կերպ ասած` եթե 10 տարի առաջ որեւէ ներդրող Apple-ի բաժնետոմսերում ներդրած լիներ 1000 դոլար, ապա այսօր այս նույն ներդրողը կունենար շուրջ 32,28 հազար դոլար: