Իսպանիայի Անդալուզիա ինքնավար շրջանում մայր է դարձել 10-ամյա մի աղջիկ: Այս մասին, իսպանական մամուլի փոխանցմամբ, հայտնել է Անդալուզիայի սոցիալական հարցերի նախարար Միկայելա Նավարոն: Նախարարը հայտնել է նաեւ, որ երեխայի հայրը նույնպես դեռահաս է: Նորածնի սեռի եւ առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: