Նոյեմբերի 1-ին, ժամը 01:20-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1968թ. ծնված Արարատ Գ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Արարատ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1962թ. ծնված Վազգեն Ք.-ն, ով խոստովանել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել Արարատ Գ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վազգեն Ք.-ի կինը` 1975թ. ծնված Արուսիկ Ա.-ն-, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Վազգեն Ք.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: