Մոսկվայում բացվել է լուսանկարչուհի Եկատերինա Ռոժդեստվենսկայայի նոր վեցերորդ ցուցահանդեսը: Այս անգամ լուսանկարչական ապարատ եւ երեւակայություն ունեցող կինը հավաքել է հայտնի մարդկանց մի ծաղկաբույլ: Հյուրերն ամենաշատը կանգ են առել ամբողջովին կնոջ նման հագնված մի լուսանկարի մոտ: Շագանակագույն աչքերով, մարմարե մաշկով թխահեր կին. հայացքը վախեցած. ձեռնոցներով. իսկ ահա ոտքերը՝ 45 համարի: «Ախր նա տղամարդ է, մի՞թե սա Գարիկ Մարտիրոսյանն է»,- բացականչել է ինքը` դիմանկարի հերոսը: