Թուրքիայի Արդահան քաղաքում տեղի ունեցած լայնամասշտաբ գործողության ընթացքում ձերբակալվել է մարմնավաճառությամբ զբաղվող 50 կին: Թուրքական Dogan գործակալության փոխանցմամբ` թուրք իրավապահների կողմից իրականացված գործողության ընթացքում խուզարկություններ են անցկացվել քաղաքի մի շարք հյուրանոցներում եւ տներում: Ձերբակալվածները հիմնականում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանց տեղափոխել են Ոստիկանություն եւ, ամենայն հավանականությամբ, նրանց մեծ մասը կարտաքսվի Թուրքիայից: