Ստամբուլի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության բաժնի 4 աշխատակից 32-ամյա ադրբեջանցի մի կնոջ տարել են անտառ եւ բռնաբարել: Ըստ թուրքական «Aksam» պարբերականի, թուրք ոստիկանների արկածները սկսվել են Ստամբուլի Ավջըլար թաղամասի Օջաքբաշը բարում, որտեղից ոստիկանները բերման են ենթարկել 11 հոգու, լցրել միկրոավտոբուսի մեջ եւ շարժվել: Բարի տիրոջից 1000 լիրա կաշառք վերցրած ոստիկանները ճանապարհին իջեցրել են բերման ենթարկվածներին` մեքենայում պահելով միայն ադրբեջանցի 32-ամյա Ա. Շ.-ին: Ոստիկանները միկրոավտոբուսով մեկնել են անտառ եւ հերթով բռնաբարել ադրբեջանցի կնոջը: Այնուհետեւ` արդեն առավոտյան, ոստիկաններն ադրբեջանցի կնոջը տեղափոխել են մեկ այլ վայր եւ շարունակել սեռական ոտնձգությունները: Ոստիկանների ձեռքից մի կերպ փախած ադրբեջանցի կինը եւ մյուս տուժածները, այդ թվում` բարի սեփականատերը, դիմել են իրավապահ մարմիններին: Նշված ոստիկանները ձերբակալվել են, ընթանում է հետաքննություն: