Զարկ ցույցերին

28/10/2010

Երեկ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների աղմկահարույց փաթեթը, որը ողջ երկրի տարածքում բողոքի զանգվածային ակցիաների առիթ է դարձել: Կենսաթոշակային տարիքը 60-ի փոխարեն 62 սահմանող այս փաթեթը խորհրդարանում ընդունվելուց հետո պետք է արժանանա երկրի Սահմանադրական խորհրդի հավանությանը: